00:00:00

Ժողովուրդը պիտի ակտիվ լինի, բնապահպաններն էլ պիտի աջակցեն, և   Փաշինյանը  Ամուլսարի հարցում կնահանջի. Լ. Շիրինյան

16:50, 10 հոկտեմբեր 2019

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի   7-ին  ՀՀ վարչապետի մասնակցությաբ է «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ անցկացրեց: Մամուլը գրում է՝ այս նիստը բոյկոտողներ են եղել:  Ամուլսարի շահագործման դեմ հայտարարություններ անող պատգամավերները, ըստ մամուլի տեղեկությունների, նիստին չեն մասնակցել:Որոշ լրատվամիջոցներ գրում են՝ այդպիսի պատգամավորներին  թիմի ներսում այնքան էլ ջերմ չեն վերաբերվում: Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը Irakanum.am-ի հետ զրույցում նշեց.  «Այն երկրները, որոնք ունեն էլոկոգիայան խնդիրներ, կանաչների թիմ են ունենում խորհրդարանում: Մեր երկիրը ևս ունի էկոլոգիական լրջագույն խնդիրներ: 30 տարի շարունակ՝  մեր երկիրը աճուրդի են հանել, հանքարդյունաբերության ճանապարհով տարել: Սովորաբար, էկոլոգիական խնդիրներ ունեցող երկրներում կանաչների ու էկոլոգների դրակցիա է առաջանում, բայց մեր ժողովուրդը, իր սովորության համաձայն, 80 տոկոսով լիիբերալներին ձայն տվեց: Ես բազմաթիվ անգամներ անել եմ՝ մեզ անհրաժեշտ է էկոլոգների խմբակցություն ունենալ ԱԺ-ում, և քանի որ ընտրություններում դա չստացվեց,  դա պիտի ներսում լինի  Մեր պարագայում ԱԺ-ի ներսում միշտ էլ եղել են մարդիկ, որոնք բարձրացրել են   էկոլոգիական խնդիրներ, և դա նորմալ   գործընթաց է: Հիմա կարող է որոշ պատգամավորների դուրս չի գալիս, որ  մյուս պատգամավորները էկոլոգիական հարցեր են բարձրացնում: Ես կարծում եմ՝ եթե այս խորհրդարանը 5 տարի շարունակի աշխատել,  խորհգրդարանում ճաքեր կլինեն, և ԲՀԿ-ից, ԼՀԿ-ից, «Իմ քայլ»-ից կառանձնանա էկոլոգների ֆրակցիա: Մենք չունենք առանձին   ֆրակցիա, որը զբաղվում է  ոկոլոգիական խնդիրներով, իսկ թե  մեր ԱԺ խմբակցությունները որքանով են զբաղվում  բնությանը բերաբերող խնդիրներով, դա հայտնի չէ»: Լևոն Շիրինյանը նշեց՝  Նիկոլ Փաշինյանն այժմ էլ որևէ հստակ բան չի ասում՝ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված, սակայն ակնհայտ է, որ նա մանևրելու, նահանջի ւ տեղ է թողել, և եթե հանրությունն ու էկոլոգները ակտիվ լինեն, հզորացնեն «Ամուլսարը սար է մնալու»  կարգախոսը, ապա վարչապետը կնահանջի, և Ամուլսարը սար կմնա: «Որոշողը ժողովուրդն է: Ինչ էլ անեն, ակնհայտ է, որ այս Կառավարությունը ձևավորվել է հեղափոխության արդյունքում, և վարչապետը չի կարող դեմ գնալ ժողովրդի կամքին,  միայն թե, ակտիվություն է պետք: Ժողովուրդը պիտի ակտիվ լինի, բնապահպաններն էլ պիտի աջակցեն, և   Փաշինյանը  Ամուլսարի հարցում կնահանջի: Բանն այն է, որ այս Կառավարությունը ոչ մի պարտավարություն չունի  իրականացնելու այն ամենը, ինչը կապված է նախորդ իշխանությունների հետ, բայց, իհարկե, կլինեն որոշ պարտավորություններ, որոնց մասին մենք չգիտենք: Հայաստանի հանքարդյունաբերական տնտեսությունը պիտի ամբողջապես ազգայնացվի. ընդերքը չի  կարելի մասնավորի ձեռքում թողնել: Ընդ որում, մեր երկրում տարիներ շարունակ հակապետական ուժերի ձեռքերում է եղել ընդերքը, հենց այդ հակապետական ուժերն էլ վաճառել են Ամուլսարը: Ամուլսարը այնպիսի հարց է, որը քաղաքական չէ. սա մեր պետության,  բնության գոյության հարցն է. ժողովուրդը պիտի ակտիվ լինի, որ վարչապետը նահնջնի, մանավանբդ, որ նա, կրկնում եմ, նահանջի տեղ է թողել, չի ասել՝ Ամուլսարը հաստատ պիտի շահագործվի», -  եզրափակեց քաղաքագետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր