00:00:00

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի գործունեությունը շարունակվում է բնականոն հունով

17:17, 10 հոկտեմբեր 2019

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի գործունեությունը շարունակվում է բնականոն հունով: Ինչպես հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, հայկական մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրը բավական հեռու է Սիրիայի այն հատվածից, որտեղ  Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում: «Մեր բժիշկներն ու ականազերծողները Հալեպում շարունակում են իրենց ամենօրյա առաքելությունը, մարդասիրական խմբին այլ հանձնարարություն չի տրվել: Հայկական հումանիտար խումբը հետ չի կանչվելու։ Այս պահի դրությամբ որոշումն այսպիսին է»,- հայտնեց Էլբակյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր