00:00:00

Կառավարության դիմաց քաղաքացու ու սևազգեստ մայրերի միջև վիճաբանություն տեղի ունեցավ

16:59, 10 հոկտեմբեր 2019

Ասօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում  վիճաբանություն տեղի ունեցավ սևազգեստ մայրերի և մի քաղաքացու միջև: Քաղաքացին հարցրեց՝ արդյոք սևազգեստ մայրերը չեն ամաչում, որ  եկել, կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Սևազգեստ մայրերը նրա այդ արարքը սադրանք որակեցին։ «Նա հատուկ էր եկել», - ասաց ցուցարար կանանցից մեկը։ «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն իր հերթին լրագրողներին պատմեց, որ տվյալ քաղաքացին նախ մոտեցել է իրեն, շնորհակալություն հայտնել, այնուհետ ասել՝ «ամոթ է, եկել եք վարչապետից 30 միլիոն եք ուզում, նրան վարկաբեկում եք»։ «Ես պատրաստ եմ ցանկացած սադրանքի։ Ես վարչապետի նկատմամբ, քավ լիցի, ոչինչ չունեմ, նրան չեմ վարկաբեկում։ Մենք ուղղակի մեր խնդիրն ենք բարձրաձայնում», - ասաց Մարգարիտա Խաչատրյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր