00:00:00

Դավիթ Տոնոյանը մանրամասնեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշումը

16:26, 10 հոկտեմբեր 2019

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պետության տրամադրած գումարից բացի հավելյալ գումար կտրամադրի նաեւ 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Այս մասին ՀՀ կառավարութան հոկտեմբերի 10-ի նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից ամսվա մեջ կստանա նաև 240 հազար դրամ: Կախված կոչումներից ու ընտանիքի անդամներից՝ այդ թվերը փոփոխության են ենթարկվում, ես միջինացված օրինակ բերեցի»,- ասաց Տոնոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր