00:00:00

Նիկոլ Փաշինյանը դատապարտեց Թուրքիայի ներխուժումը Սիրիա. դռնփակ նիստ կլինի

16:05, 10 հոկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստի մեկնարկին դատապարտեց Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում: Փաշինյանի խոսքով, դա ավելի կխորացնի Սիրիայի մարդաասիրական ճգնաժամը, և ՀՀ-ն միջազգային հանրությանը կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել ապօրինի գործողությունը դադարեցնելու և Սիրիայի քաղաքացիների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Փաշինյանը հիշեցրել է, որ ՀՀ-ն Հալեպում մարդասիրական առաքելություն է իրականացնում և շարունակելու է այդ առաքելության իրականացումը: Վարչապետն ավելացրել է նաև, որ այսօր դռնփակ ռեժիմում քննարկելու են Սիրիայի հյուսիսում իրավիճակի հնարավոր զարգացումների և Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ հարցեր: https://www.youtube.com/watch?v=EmzNa9L_XPc

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր