00:00:00

Կառավարությունը ընդունեց Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հրաժարականը

16:10, 10 հոկտեմբեր 2019

Կառավարության որոշմամբ՝ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Որոշումը կառավարության նիստի օրակարգում էր՝ չզեկուցվող հարցերի շարքում, եւ այն ընդունվեց: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։ Հիշեցնենք, որ մարզպետը օրերս հրաժարականի դիմում էր գրել՝ իր օգնականի եւ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ կապված միջադեպից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր