00:00:00

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության հաղթողներին պարգևատրելու նպատակով 30 մլն դրամ կհատկացվի

15:38, 10 հոկտեմբեր 2019

  Գործադիրն այսօր որոշում կայացրեց 30 միլիոն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարը կփոխանցվի կառավարության պահուստային ֆոնդից՝ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության հաղթողներին պարգևատրելու նպատակով։ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողների թիվը 45-ն է: Կառավարության որոշման մեջ նշված է, որ մեր ժամանակների հերոսների դերում ՀՀ հասարակ քաղաքացիներ են, ովքեր քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր