00:00:00

Ծաղկաձորում տեղի ունեցած մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

14:30, 10 հոկտեմբեր 2019

Օրերս Ծաղկաձորում տեղի ունեցած մահափորձի դեպքի առթիվ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` սեպտեմբերի 25-ին Ծաղկաձորի բնակիչներից մեկի առանձնատան բակի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է դիմակավորված անձը ատրճանակի կրակոցներով փորձում վերջ տալ տղամարդու կյանքին: Վերջինիս կյանքը, սակայն, հաջողվել է փրկել։ Նաիրա Հարությունյանն ասաց, որ տղամարդը ճանաչվել է տուժող, իսկ մահափորձի զենքը դեռևս չի գտնվել։ « Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,-ասաց Նաիրա Հարությունյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր