00:00:00

Կրակոցներ և սպանություն՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակից արձակված 4 պարկուճ

23:14, 09 հոկտեմբեր 2019

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 130 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Էրեբունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մահացած մի քաղաքացի։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ, իսկ բացօթյա նստարանի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվածը 20-25 տարեկան տղամարդ է, ով հիվանդանոց է տեղափոխվել սև գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր