00:00:00

Ստամբուլում բացվել է Հակոբ Պարոնյանի արձանը

02:15, 10 հոկտեմբեր 2019

Ստամբուլի Շիշլիի ազգային գերեզմանատան հրապարակում հոկտեմբերի 5-ին Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ տեղի է ունեցել հայտնի հայ գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանի արձանի բացման արարողությունը։
Այս մասին հայտնում է Պոլսո  պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը։
«Պարոնյանը հայ գրականության զարթոնքի շրջանի գրողներից է, նրա գլխավոր գործն է եղել դիտել, քննել, ուղղել»,- նշել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի խոսքով՝ Պարոնյանը լավը գնահատել է, իսկ տեսած թերությունները՝ երգիծանքի միջոցով քննադատել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր