00:00:00

Բուլղարիայի դեսպանի գնահատմամբ Հայաստանի դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը հաջողված է

18:59, 09 հոկտեմբեր 2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիևա Մարիա Պավլովային: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաջողված ու դրական գնահատել Արդարադատության նախարարության մշակած Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը՝ հավելելով, որ կանի առավելագույնը ազգային կարողությունները Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում ներդնելու համար: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել բուլղարացի գործընկերոջը դրական գնահատականի և Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր