00:00:00

Հանդիպում` Կոլումբիա համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի հետ

22:11, 09 հոկտեմբեր 2019

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին, Օստեոպորոզի միջազգային ֆոնդի գործադիր տնօրեն Ֆիլիպ Հաբութին, նույն կազմակերպության ներկայացուցիչ Ռենե Ռիզզոլիին և Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանին: Կողմերը քննարկել են oստեոպորոզի կենտրոնի գործունեության առաջընթացն ու օստեոպորոզի միջազգային ֆոնդի հետ ապագա համագործակցության հնարավորությունները: Ջոն Բիլեզիկյանը նշել է, որ կենտրոնի նպատակն է աջակցել Հայաստանում գործող առողջապահական ծրագրերին և հիվանդանոցներին` բժիշկներին և հիվանդներին տրամադրելով խորհրդատվություն և տեղեկատվություն օստեոպորոզի վերաբերյալ: Օստեոպորոզի Միջազգային Ֆոնդի գործադիր տնօրեն Ֆիլիպ Հաբութը շեշտել է, որ իրականացված աշխատանքների հիմնական ուղղությունն առաջնային կանխարգելումն է: Միաժամանակ, քննարկվել է վիտամին Դ հագեցվածությունն աշխարհում և դրանով պայմանավորված կոտրվածքների կանխարգելման նախագիծը։ Ջոն Բիլեզիկյանը նշել է, որ ցանկություն ունի Հայաստանը դարձնելու օստեոպորոզի ոլորտում տեղեկատվության փոխանակման միջազգային կենտրոն։ Նա նաև ողջունել է առողջապահության նախարարության կատարած քայլերը ծխախոտի դեմ պայքարում: Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել շարունակական աշխատանքների համար և հույս հայտնել, որ համագործակցության շրջանակները կընդլայնվեն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր