00:00:00

Ռոբերտ Քոչարյանը վիրահատությունից հետո իրեն լավ է զգում. Վիկտոր Սողոմոնյան

11:09, 09 հոկտեմբեր 2019

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վիրահատությունը հաջող է անցել։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Նախագահին վիրահատել են, ամեն ինչ հաջող է անցել։ Ռոբերտ Քոչարյանն իրեն լավ է զգում»,- տեղեկացրել է Վիկտոր Սողոմոնյանը։ Նախկին նախագահի վիճակի մասին այլ մանրամասներ գրասենյակի ղեկավարը չի հայտնել։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ։ Այնտեղ նա ավելի վաղ բուժզննում էր անցել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր