00:00:00

Արցախցի Միշան եւ Սերժ Թանկյանը միասին երգել են «Արցախ» երգը

15:02, 09 հոկտեմբեր 2019

Հայտնի System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որը Հայաստանում է՝ մասնակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019), երեկ ներկայացրել է իր սեփական արտադրության սուրճի բրենդը՝ Gavat-ը: Շնորհանդեսին մասնակցել է նաեւ արցախցի փոքրիկ կատարող, ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի մասնակից Միշա (Միքայել) Գրիգորյանը: Միշա Գրիգորյանն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ռոք աստղի հետ կատարում է վերջինիս «Արցախ» երգը: «Այս երեկո «Թուֆենկյանում» երգեցի Սերժ Թանկյանի եւ այլ բարձրաստիճան հյուրերի համար։ Նույնիսկ հասցրինք միասին երգել»,- գրառում է կատարել Միշան: Սերժ Թանկյանի սուրճի շնորհանդեսին ներկա են գտնվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ եւ այլ բարձրաստիճան հյուրեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր