00:00:00

Ամուլսարի խնդրի հետ կապված՝ Փաշինյանը չի ուզում միանձնյա պատասխանատվություն կրել․ քաղաքագետ 

14:20, 09 հոկտեմբեր 2019

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 7-ին ՔՊ գրասենյակում տեղի ունեցավ «Իմ քայլը» դաշինքի փակ նիստը։ Այսօր արդեն մամուլը գրում է՝ որոշ պատգամավորներ բոյկոտել են նիստը՝ չմասնակցելով դրան։ Բանն այն է, որ, ինչպես հայտնի է, կան պատգամավորներ, որոնք  դեն են  Ամուլսարի հանքի շահագործմանն ու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, թեև այս օրերին   թեժ  է հատկապես Ամուլսարին վերաբերող  հարցը։ Դեռ նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց՝ խմբակցության հանդիպմանը խոսել են նաև Ամուլսարի խնդրի վերաբերյալ: «Որևէ նոր բան չի ասվել: Այսինքն` վերահաստատվել է այն ուղին, որով պատրաստվում ենք ընթանալ: Հանք ունենալու կամ չունենալու խնդիր դրված չէ ընդհանրապես․ խնդիր է դրված օբյեկտիվ կերպով հասնել այն ճանապարհին, որը ճիշտն է»,-  ասաց Մակունցը։ Ըստ էության,  Ամուլսարի հետ կապված՝ դարձյալ ինչ-որ հստակ պատասխան չողավ։ Քաղաքագետ Գագիկ  Համբարյանի համոզմաբ՝ վարչապետ Փաշինյանը ի սկզբանե իրեն ծուղակի մեծ դրեց՝ ասելով՝ այսուհետ փողոցն է  որոշելու, թե ինչքն ինչ որոշումներ պիտի կայացնի։ Այս մասին քաղաքագետը նշեց irakanum.am-ի թղթակցի հետ զրույցում։ «Հիմա էլ, շուրջ երկու ամիս է, պարոն Փաշինյանը մե՛րթ քողարկված, մե՛րթ հստակ հասարակությանը հասկացնում է, որ Ամուլսարի հարցն իր համար լուծված է․ ինքը  գտնում է, որ Ամուլսարի հանքի շահագործումն օգուտ է բերելու ՀՀ-ին, ու եթե հանքը  չշահագործվի, դրանից ՀՀ-ն մեծ նվասներ է կրելու։ Ինքը տարբեր մեթոդներով այս  միտքը փորձում է հասցնել հասարակությանը՝ անգամ իր ձանձրալի  ուղիղ եթերների միջոցով։ Որքան էլ նա փորձի հասարակությանն իր կողմը գրավել, մեկ էլ, կա հասարակության մի մաս, որը կտրուկ հայտնել է իր կարծիքը։ Հիմա էլ Փաշինյանը փորձում է իբրև թե թիմային որոշում կայացնել։ Այսինքն՝ Ամուլսարի հարցը  Փաշինյանը փորձում է առաջ տանել ոչ թե որպես վարչապետ, այլ որպես սովորական կուսակցապետ, որ վաղը-մյուս օրը ֆորմաժորային իրավիճակներ առաջանան, ինքը  կարողանա հավասարապես մեղադրել նաև իր թիմակիցներին», -   ասաց Գագիկ Համբարյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է կարողանա Ամուլսարի հետ կապված՝ հստակ ու վերջնական որոշում կայացնելթեև ակնհայտ է, որ նա դեռ  2,5 ամիս առաջ որոշում  էր կայացրել, որ Ամուլսարը պիտի շահագործվի։ «Բայց, թե մինչև հիմա ինչու է նա ձգձգում անհասկանալի է։ Հասարակության ուշադրությունը շեղում է Աուլսարից, թեքում է դեպի այլ խնդիրների կողմը, բայց  բոլորս էլ հասկանում ենք, որ այդ հանքի հետ կապված՝ շահագրգիռ կողմերը պարոն Փաշինյանին անընդհատ «բզելու են», որպեսզի  ինքը կոնկրետ քայլեր ձեռնարկի, իսկ վերջին անգամ նա ակտիվություն դրսևորեց  մոտ 2 շաբաթ առաջ՝ մինչ ԱՄՆ մեկնելը, իսկ դրանից հետո դադար էր, հիմա էլ կրկին  փորձում է ակտիվանալ, բայց ակտիվանում է արդեն որպես կուսակցական լիդեր, որպես ՔՊ-ի ղեկավար, որը  ապագա բոլոր գործողությունների համար հավասարապես պատասխանատվությունը  բարդելու է իր կուսակիցների վրա ևս։ Ամուլսարի խնդրի հետ կապված՝ Փաշինյանը չի ուզում միանձնյա պատասխանատվություն կրել՝ ապագայում կայացնելիք որոշման կապակցությամբ», -  եզափակեց   քաղաքագետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր