00:00:00

Դավիթ Տոնոյանն ու ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի ճակատագրերի հարցը

23:59, 08 հոկտեմբեր 2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի ճակատագրերը, կարևորվել է Երևանում և Բաքվում ԿԽՄԿ գրասենյակների համակարգված գործունեությունը՝ նրանց հետ կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ կապի հնարավորությունների ապահովման նպատակով: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը հատկապես արժևորել է ՀՀ քաղաքացիների անազատության մեջ գտնվելու խնդրի վերջնական հանգուցալուծման և նրանց շուտափույթ հայրենադարձման նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցության և համատեղ ջանքերի նշանակությունը: Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր