00:00:00

Շիրակի դատախազի դիմումը՝ մարզպետին․ նա միջնորդում է պաշտոնանկ անել Անիի ՀՀԿ-ական համայնքապետին

23:46, 08 հոկտեմբեր 2019

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր միջնորդություն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ առաջարկելով եռօրյա ժամկետում քննարկման թեմա դարձնել Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։ Միջնորդությունը հասցեագրված է նաև Անիի համայնքապետին։ Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատեցին Շիրակի մարզպետարանից՝ նշելով, որ քննարկում են իրենց հասցեագրված գրությունը։ Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Մարալիկում մեկ տարուց ավելի բողոքի ակցիաներ էին կազմակերպվում․ բողոքավորները պահանջում էին համայնքապետի հրաժարականը՝ նրան մեղադրելով 15 տարի շարունակ իրենց «խաբելու ու թալանելու մեջ»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր