00:00:00

Արմավիրի մարզպետը ներկայացրել է մարզում կատարված ծրագրերն ու խոսել համագործակցության մասին

23:02, 08 հոկտեմբեր 2019

ՀՀ Արմավիրի մարզում վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվել է ընդհանուր առմամբ 36 կմ երկարությամբ ճանապարհի վերանորոգում և հիմնանորոգվել է կոյուղաջրերի ցանցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: «Մեկ տարում մարզում ունեցել ենք աննախադեպ ցուցանիշներ մի շարք ոլորտներում: Հավաքագրումներով ունեցել ենք աճ, նախատեսված ծրագրերի քանակները գերակատարել ենք՝ հաշվի առնելով, որ նախորդ տարիներին եղել է ամենաշատ 15 պետական աջակցության ծրագիր: Այս տարի արդեն իսկ հաստատել ենք 100 ծրագիր և դեռ շարունակում ենք նորերը հաստատել: Պետական աջակցությամբ Էջմիածնում վերանորոգել ենք մի շարք ճանապարհներ՝ ֆրեզավորված ասֆալտաշերտով: Հիմնանորոգվել է 2 հիմնական և մեծ փողոց և անց է կացվել կոյուղաջրերի ցանցը: Նմանատիպ ծրագրեր կան նաև Արմավիրի մարզի բոլոր համայնքներում»,- նշեց Մաթևոսյանը:
Մարզպետի խոսքով՝ վերջին 3 տարվա ընթացքում Արմավիրի մարզի ամբողջ ճանապարհաշինական աշխատանքների ծավալը եղել է 25 կմ, իսկ այս 1 տարվա ընթացքում վերանորոգվել է 36 կմ: Անդրադառնալով միջազգային կառույցների հետ աշխատանքին՝ Մաթևոսյանը նշեց, որ սերտ համագործակցում են Ճապոնիայի և Ֆրանսիայի դեսպանատների հետ, ինչպես նաև հուշագրեր են ստորագրվել Նիցայի շրջանի մի քանի քաղաքի հետ: Նրա խոսքով՝ այժմ փորձում են համագործակցել նաև Չինաստանի դեսպանատան հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր