00:00:00

Հայ պաշտոնյաների կանայք․Ովքեր են նրանք և ինչով են զբաղվում (Լուսանկարներ)

18:46, 14 սեպտեմբեր 2019 Ֆոտոշարք

Irakanum.am-ը ներկայացնում է հայ   պաշտոնյաների ընտանիքնրը: Այս անգամ անդրադարձել ենք նրանց կանանց: Աննա Հակոբյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը լրագրող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է: Աննա Հակոբյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել «Իմ քայլը» շարժմանը: Հեղափոխությունից հետո  Աննա Հակոբյանի կողմից հիմնվել է «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամները։ Աննա Հակոբյանը հաճախ է ամուսնուն ուղեկցում օտարերկրյա այցերի ժամանակ։ Գոհար Աբաջյան Գոհար Աբաջյանը ԱԺ նախագահ՝ Արարատ Միրզոյանի կինն է: Ծնվել է 1982թ. օգոստոսի 19-ին: 2017թ. նա եղել է ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու թեկնածուներից մեկը: Իր ակտիվ մասնակցությունն է ունեցել «Իմ քայլը» նախաձեռնության ժամանակ, որի ընթացքում նույնիսկ բերման է ենթարկվել ոստիկանների կողմից: Նա շատ ակտիվ է սոցիալական ցանցերում, հաճախ է լուսանկարներ հրապարակում ամուսնու հետ: Գոհար Աբաջյանն ու Արարատ Միրզոյանն ունեն մեկ դուստր և մեկ որդի: Մարիամ Պահլավունի Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու կինը՝ Մարիամ Պահլավունին ծանոթացել են սրճարանում, որտեղ Մարիամը աշխատում էր, իսկ Տիգրան Ավինյանը սրճարանի մշտական հաճախորդներից էր: Այնուհետև միասին սովորել են Լոնդոնի համալսարաններից մեկում: 2015 թ. արդեն զույգը օրինականցարեց հարաբերությունները: Ունեն 2 դուստր՝ Սոֆին և Եվան: Մարիամը որոշ չափով նույնպես հետաքրքրված է քաղաքականությամբ: Հարցազրույցներից մեկում Մարիամը նշել է, որ երբեք չեն պատրաստվել և հետագայում էլ ցանկություն չեն ունենա լքել երկիրը, որովհետ երկրում դեռ շատ դրական փոփոխություններ և կարևոր աշխատանք կա կատարելու: Մարիամ Մարգարյան Մարիամ Մարգարյանը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կինն է։ Մարգարյանն աշխատում է Araratnews.am լրատվական կայքում, որպես գլխավոր խմբագիր։ Նա եւս բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում, հաճախ է ամուսնու եւ դստեր հետ լուսանկարներ հրապարակում։ Մարիամ Մարգարյանը եւս ակտիվ մասնացել է նախորդ տարի երկրում տեղի ունեցած փոփոխություններին։ Զարուհի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կինը Զարուհին է: Նրանք ունեն մեկ որդի և մեկ դուստր՝ Էմիլիան և Էդգարը: Նախարարն ընտանիքի հետ այնքան ժամանակ չի կարողանում անցկացնել, ինչքան կցանկանար, դրա համար էլ կիրակի օրերը ամբողջովին նվիրում է ընտանիքին: Մի անգամ հարցազրույցներից մեկում Դավիթ Տոնոյանը նշել է, որ կինը՝ Զարուհին, ավելի շատ կցանկանար, որ ամուսինը լիներ հաջողակ գործարար: Նոնա Վանեցյան Նոնա Վանեցյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կինն է։  Զույգն   ունի երկու որդի։ Կնոջ՝ Նոնա Վանեցյանի հետ ԱԱԾ տնօրենը  ծանոթացել է դեռ դպրոցական հասակում։ Նոնա Վանեցյանը «Վիլլա Մոնտեսսորի»՝ Մոնտեսսորիի մեթոդաբանությամբ մանկապարտեզ-դասապատրաստման կենտրոնի սեփականտերն ու ղեկավարն է: Շարունակելի․․

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր