00:00:00

Ի՞նչ է կատարվում Բաղրամյան 26-ում․ պողոտան կփակվի՞

16:48, 19 օգոստոս 2019 Ֆոտոշարք

Նախագահական նստավայրի դիմաց ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման ակցիա իրականացնողները շարունակում են բողոքի ակցիան։ Irakanum.am-ի թղթակցի փոխանցմամբ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները ցանկանում են փակել Բաղրամյան պողոտան, ուստի ոստիկանները պատ են կազմել:  «Թողե'ք ճամփան փակենք էլի»,- ոստիկաններին դիմեց ակցիայի մասնակիցներից մեկին։  Իրավապահները, սակայն ի պատասխան ասացին,  որ չի կարելի փակել ճանապարհը, քանի որ այդ դեպքում կխախտվի մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը: Ուշագրավն այն է, որ բողոքի ակցիա են իրականացնում նույն այն անձինք, ովքեր մեկ տարի  է փակ են պահում Ամուլսար տանող ճանապարհները, իսկ հարակից գյուղերի բնակիչները այդ պայքարում չկան։ Քիչ առաջ նրանք նաեւ բաց նամակ էին հասցեագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին,  նշելով, որ մեկ տարուց ավելի է, ինչ մենք՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներս Ամուլսարի շուրջ տիրող ապօրինության զոհ ենք: Մի խումբ  մարդիկ արդեն մեկ տարուց ավելի հանդես են գալիս համայնքների անունից՝ Լիդիանին դուրս մղելու իրենց ցանկությունը ներկայացնելով որպես ողջ համայնքի ցանկություն: Նշենք, որ այս պահին Բաղրամյան 26-ում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ջերմուկցիաների հանդիպումը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ջերմուկում հանրահավաք տեղի ունեցավ, որտեղ քաղաքացիները սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը խոստացել էր փորձաքննության արդյունքները պատրաստ լինելու դեպքում գալ ու քննարկել հանքի շահագործման հարցը: Հիշեցնենք նաև, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին։ Փաշինյանն առաջարկել էր հանդիպել նաև քաղհասարակության հինգ ներկայացուցչի հետ, սակայն նրանք մերժել էին վարչապետի առաջարկն ու Ջերմուկից ավտոերթով եկել Երևան: https://www.facebook.com/irakanum.am/videos/411715009697249/?__xts__[0]=68.ARAsDye6CPDDvjKzipchdh86482pjVPCYIeObQIhe15eZrLsMg8zXciEWP4vYC8FzxTFo7gwKZp4cgqudEnqXLKKEtmyN0hVqExq-_04x7Tpk1pLPRzfnW21E4DDD13Hd0Wj-njJKckVleXjo-FiGIAHbBpqJwYSoxk8dIdW1g2FsPKAQ5A2Ts9N_RhHroLXSzddaVFPbiBqSwcSSZfc06gbNYC1H7NKkHi7oADrqWFyFfcLR8sZ1N6Pv2YTZP_fEpKOr-Mb0rKoliJTlhsJDSOX_M4Ke1jIrJODUgP711rwOSuxuF0V2Q_LxE7jCA9OVY3j6xBa2fzobmzSUsK2ckK-ocOHNacMBxRamldb&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր