00:00:00

ՊՆ պաշտոնյան խախտում է երթևեկության կանոնները (լուսանկարներ)

17:43, 18 ապրիլ 2019 Ֆոտոշարք

«Նոր» Հայաստանում՝ հին ոճով քաղաքում «վոյաժներ» անողների պակաս չի զգացվում։ Չնայած այն հանգամանքին, որ գործող իշխանության կողմից կա խիստ հրահանգ ներողամիտ չլինել օրինազանց վարորդների նկատմամբ, ովքեր մեքենաները կկայանեն չթույլատրված վայրերում, այսօր էլ որոշ պաշտոնյաներ խախտում են այդ «ոսկե» կանոնը։ Irakanum.am-ի թղթակիցը ֆիքսել է լուսանկարներ, թե ինչպես է ՊՆ պաշտոնյան ծառայողական ավտոմեքենան կանգառում կանգառն արգելող նշանի մոտ։  Տեւական ժամանակ մեքենան գտնվել է Երեւանի Աբովյան փողոցի այն հատվածում, որտեղ կանգառելն արգելող հատուկ նշան կա։ Այս կերպ խոչընդոտվել էր մյուս մեքենաների տեղաշարժը։ Միայն Ճանապարհային ոստիկանների զգուշացումից հետո ՊՆ համարանիշներով ավտոմեքենան դուրս եկավ նշված վայրից։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր