00:00:00

Եղանակը Հայաստանում

20:33, 16 մարտ 2018

Մարտի 17-ի գիշերն ու առավոտյան հանրապետության շրջանների զգալի մասում, իսկ ցերեկը՝ Վայոց Ձորում, Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 18-21-ը՝ առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, մարտի 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-20-ը կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 8-10 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 17-ի գիշերն ու առավոտյան սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 18-20-ը՝ առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +15+17 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +7+12, Կոտայքի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +7+12, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +4+6, ցերեկը` +13+16, Գեղարքունիքում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +7+12, Լոռիում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +10+15, Տավուշում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +13+16, Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +5+10, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +15+17, Արարատում՝ գիշերը`+5+8, ցերեկը` +15+18, Արմավիրում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +15+18, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +7+12, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +15+18, Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +10+15, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +5+10, Արցախում՝ գիշերը` 0+5, ցերեկը՝ +10+14:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր