ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե ինչու դաշնակիցներին չի տեղեկացրել Իրանի վրա հարձակման մասին:
«Մենք ուզում էինք անակնկալ անել․ ո՞վ ավելի լավ գիտի անակնկալի մասին, քան Ճապոնիան։ Իսկ ինչո՞ւ դուք չտեղեկացրեցիք Պերլ Հարբորի մասին»։
Թրամփը կատակել է Պերլ Հարբորի վրա 1941թ. Ճապոնիայի հարձակման թեմայով՝ համեմատելով Իրանի վրա ԱՄՆ հարձակման հետ
Հ․Գ․ 1941թ․ դեկտեմբերի 7-ին Ճապոնիան հարձակվել էր Պերլ Հարբոր նավահանգստի վրա՝ անակնկալ ռմբակոծելով ԱՄՆ ռազմածովային ուժերը։ Սա դարձել էր պատճառ, որ ԱՄՆ-ն ներքաշվի 2-րդ համաշխարհային պատերազմի մեջ։