00:00:00

Երևանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն

23:04, 19 մարտ 2026 Հասարակություն

Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբը՝ որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Երանի բնակիչ 22-ամյա Ալբերտ Բ․-ն է, ով ըստ բժշկի ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։

Ալբերտ Բ․-ի կինը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Սիլվի Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը նշված մարզասրահում աշխատավարձի շուրջ տարաձայնություն է ունեցել մարզասրահի տնօրեն ներկայացած Հայրիկ Հ․-ի հետ և որին միջամտել է ամուսինը, որից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում հերթական մարզումների այցելելու ժամանակ նշված մարզասրահում տնօրեն Հայրիկ Հ․-ն հանդիպել է Ալբերտ Բ․-ին և հանկարծակի հարվածել վերջինիս դեմքին, ապա գցել գետնին՝ում  ծնոտի հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք։

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայրիկ Հ․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 22-ամյա Հայրիկ Հ․-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր