00:00:00

ՔՊ-ից հնչող հայտարարություններից երևում է, որ իրենց համար սարսափելին ոչ թե առկա անկայուն խաղաղության խաթարումը կամ հնարավոր պատերազմն է՝ այլ իրենց իշխանազրկումը․ Արտակ Զաքարյան

19:56, 19 մարտ 2026 Քաղաքականություն

ՀՀ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Նիկոլ Փաշինյանն, առանց անուններ տալու ու առանց կոնկրետ փաստեր բերելու, մեղադրում է որոշ ընդդիմադիրների՝ քաղաքականությունից բան չհասկանալու և իրենց հայտարարություններով (ընտրություններում հաղթելու դեպքում)՝ աշնանը «պատերազմ հրահրելու մեջ»:
 
Նա գուցե այդ կերպ ցանկանում է անկեղծորեն խոստովանել, որ ինքն էլ այդ «անիծյալ քաղաքաանությունից» բան չի հասկացել : Դրա համար էր անում հայտարարություններ ու քայլեր, որոնք ակամայից Արցախին ու Հայաստանին «մտցրեցին» տարբեր պատերազմների ու աղետալի կորուստների մեջ:
Մի փոքր զբաղվենք ընտրական գործընթացների «ռևիզիոնիզմով»:
 
2018 թ. դեկտեմբերի 9-ին, ՀՀ քաղաքացիների մեծ մասն ընտրեց ՔՊ-ին: Կարճ ժամանակ հետո եղավ աղետալի 44-օրյա պատերազմը և մենք կորցրեցինք հազարավոր երիտասարդ կյանքեր ու մոտ 7800 ք/կմ տարածք:
 
2021թ. հունիսի 20-ին ՀՀ քաղաքացիների իբրև թե մեծ մասը, նորից գնաց ու իբրև թե ընտրեց ՔՊ-ին: Որոշ ժամանակ հետո եղան մի քանի կարճատև պատերազմական գործողություններ, որտեղ մենք կորցեցին հարյուրավոր կյանքեր, ամբողջ Արցախը և Հայաստանի՝ 220ք/կմ տարածքը:
 
Այս իրողություններից հետո, Նիկոլ Փաշինյանը կրկին ասում է մոտավորապես հետևայալը, որ եթե ՔՊ-ին չընտրեք՝ մինչև սեպտեմբեր պատերազմ կլինի:
 
Իսկ գուցե ճշմարտությունը հակառակու՞մ է. եթե երրորդ անգամ ՀՀ քաղաքացին ընտրի ՔՊ-ին՝ գուցե մեծ է հավանականությունը, որ որոշ ժամանակ հետո, ազգովի հայտնվենք հաջորդ սպառնալիքի առջև:
Իսկ գուցե ընդդիմության հավաքական հաղթանակի և համազգային համախմբման դեպքում՝ կա հավանականություն, որ հաստատվի իրական խաղաղություն և Հայաստանը դադարի գործիք լինել այլոց մեծապետական քաղաքականության համար:
 
ՔՊ-ից հնչող հայտարարություններից երևում է, որ իրենց համար սարսափելին ոչ թե առկա անկայուն խաղաղության խաթարումը կամ հնարավոր պատերազմն է՝ այլ իրենց իշխանազրկումը:
 
Հ.Գ.
Ավելի լավ չէ՞, որ ՔՊ -ն վարչական և ընտրական օրենսգրքերում նոր հոդվածներ ավելացնի, առ այն որ, եթե ՀՀ քաղաքացին քվեարկում է ոչ ՔՊ օգտին՝ նա համարվում է «խաղաղության դեմ գործող անձ» և տուգանվում է նվազագույն աշխատավարձի՝ օրինակ հազարապատիկի չափով: Երկրորդ անգամ (հաջորդ խորհրդարանական ընտրություններում) նույն արարքը կրկնելու դեպքում՝ քաղաքացին զրկվում է ընտրական իրավունքից: Երրորդ անգամ, երբ որ ՔՊ-ի ղեկավարած ինքնիշխան Հայաստանից բան չմնա՝ արդարացվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր