00:00:00

Գործող վարչապետը շարունակեց Ալիևի վերջին ասածները` սեփական ժողովրդին սպառնալով աշնանը հերթական պատերազմով․ Վահե Հովհաննիսյան

20:33, 19 մարտ 2026 Քաղաքականություն

«Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը գրել է․

«Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց մեր կյանքում։ Գործող վարչապետը շարունակեց Ալիևի վերջին ասածները` սեփական ժողովրդին սպառնալով աշնանը հերթական պատերազմով։

Իհարկե, «պեռաժկին», ձգվելը, սիբեխը և այլ ապուշություն հանրային կյանքում ավելի կարևորվեցին. ցավոք, սա է մեր այսօրվա լրջությունը, բայց իրականում շատ վտանգավոր մի պրոցեսի սկիզբ դրվեց այսօր։

Երաշխավորված խաղաղության ընդհանրական պատկերացումով ընտրությունների գնացող ընդդիմությանը մեղադրել պատերազմի կուսակցություն լինելու մեջ` նշանակում է օգնել Ալիևին մինչև ընտրությունները նորանոր պահանջներ ու պայմաններ առաջ քաշել ու ասել. «Ես, միայն ես եմ պատրաստ դրանք անելու»։ Կտեսնեք, որ դրանք չեն ուշանա։

Ամենահարմար պահն է ընդդիմադիր ուժերի միասնական պատասխանի համար։ Սեփական հանրությանը հստակ ուղերձ հղելն է միասնությունը, համախմբումը, պետական մտածողությունը։ Ցաք ու ցրիվ պատասխանները չունեն բավարար ուժ՝ չեզոքացնելու գործող վարչապետի հրեշավոր ծուղակը։

Եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա իր նշած ժամկետներում, աշնանը նա ասելու է հետևյալը.

1. Եթե չփոխենք սահմանադրությունը, ապա լինելու է պատերազմ։

2. Եթե չհամակեպվենք 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալուն, լինելու է պատերազմ։

3. Եթե Սևանի մի ափը չզիջենք Ադրբեջանին, լինելու է պատերազմ։

4. Եթե չանենք Ալիևի հերթական որևէ այլ պահանջ, լինելու է պատերազմ։

Ասելու է ու գնա անհոգ սիբեխ ուտելու, ինչպես այսօր։

Վստահաբար, այդպես է լինելու։ Եվ այսօր սա պետք է տեղ հասցնել սեփական հանրությանը, որ սեպտեմբերին չկանգնենք հերթական աղետի առաջ։

Մեր ժողովուրդը, ցավոք, ո'չ 2020-ին հասկացավ, թե իրեն ուր են տանում, ո'չ 2021-ին, թե իրեն ինչ է սպասում, ու հիմա՝ 2026-ին, կա որոշակի հավանականություն, որ նույնիսկ այսքանից հետո չհասկանա, թե իրեն ինչ է սպասում ընդամենը ամիսներ անց։

Ընդդիմությունը կդառնա միասնական, ընդդիմությունը կունենա իմաստ, եթե սեփական ժողովրդին հանի պատերազմով վախեցնելու և խաղաղությամբ սպառնալու` նիկոլական ծուղակից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր