Այսօր Նիկոլը հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, որը կատարյալ սուտ է։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այն, որ Նիկոլը ստում է, վկայում է ԵՄ արտաքին գործերի նախկին հանձնակատարը 2023 թվականի հունիսի 13-ին, երբ եվրոպական պառլամենտի ամբիոնից հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն առաջին ղեկավարն է, որը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Այն, որ Նիկոլը ստում է, բացահայտված է նաև Սերժ Սարգսյանի թողած բանակցային բացահայտման փաստաթղթերում, որոնք հրապարակվել են անցյալ տարի, որտեղ ցանկացած լուծում ենթադրում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, պարտադիր իրավական ուժ ունեցող և ոչնչով չսահմանափակված հանրաքվեով»,-ասել է Աշոտյանը։
Նա նաև նշել է, որ իրենք մշտապես բանակցել են Արցախի անկախության համար, դրա համար ստեղծելով իրավական լուծումներ, որպեսզի երբեք Արցախը չճանաչվեր Ադրբեջանի կազմում։