00:00:00

Ես ողջ եմ։ Իրանը այլևս չի կարողանա ուրան հարստացնել. Նեթանյահուն

23:45, 19 մարտ 2026 Աշխարհ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտասահմանյան լրատվամիջոցների համար իր մամուլի ասուլիսի սկզբում հայտարարել է, որ ողջ է՝ արձագանքելով իր մահվան մասին վերջին հաղորդագրություններին, հաղորդում է Times of Israel-ը։

 

Մամուլի ասուլիսի ժամանակ Իսրայելի վարչապետը նաև հայտարարել է, թե Իսրայելը և Միացյալ Նահանգները «պաշտպանում են ամբողջ Մերձավոր Արևելքը և, համարձակվում եմ ասել, ամբողջ աշխարհը»։

 

Նեթանյահուն պնդել է, որ 20-օրյա մարտերից հետո «մենք հաղթում ենք, իսկ Իրանը՝ պարտվում», նշելով Թեհրանի ռազմական կարողություններին, մասնավորապես՝ նրա միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերին հասցված զգալի վնասը։ Ըստ Նեթանյահուի՝ Իրանի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զինանոցը «զգալիորեն քայքայված է»։

Նա խոստացել է, որ դրանք «կոչնչացվեն»։

Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Իրանը «այլևս չի կարող ուրան հարստացնել և այլևս ի վիճակի չէ բալիստիկ հրթիռներ արտադրել»։

«Իրանն ավելի թույլ է, քան երբևէ, մինչդեռ Իսրայելը տարածաշրջանային տերություն է, իսկ ոմանք կասեին՝ համաշխարհային»,- ասել է նա։

Իրանի դեմ արշավը, ըստ նրա, կշարունակվի «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր