Իրանը «Ճշմարիտ խոստում-4» գործողության 65-րդ ալիքի ընթացքում օգտագործել է «Նասրալլահ» նորագույն կառավարվող հրթիռները, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ հրթիռներն առաջին անգամ են օգտագործվել այս գործողության ընթացքում և կիրառվել են այլ տեսակի զենքերի հետ միասին՝ Իսրայելի ենթակառուցվածքների դեմ։