00:00:00

Լարված իրավիճակ Արտաշատում․ ո՞վ է սպшնել 15-ամյա տղային․ իմ տղեն էլի մնաց բանտում ես չեմ դիմանա

13:22, 16 մարտ 2026 Տեսանյութեր

Լարված իրավիճակ Արտաշատի մարզային դատախազության շենքի դիմաց։ Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ  2024 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցածը ցնցեց ողջ Արտաշատը։ Այդ օրը Արտաշատ բժշկական կենտրոնից ներքին գործերի նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ, 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել էր ևս մի հաղորդում, բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում իսկ 15-ամյա տուժողը վիրահատարանում մահացել է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, մեղադրանք ներկայացվել հինգ անձի, նրանցից երեքի նկատմամբ ընտրվել էր կալանք խափանման միջոցը։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, հրազենային վնասվածքով ավտոմեքենա: Կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Մինչդեռ սպանված Արտակ Մաթևոսյանի հարազատները հայտարարում են, քննիչը իրականացրել է թերի, բացթողումներով լի նախաքննություն, ինչի հետևանքով արդեն մեկուկես տարի է կալանավորված են իրենց խոսքով անմեղ տղաներ։ Հրազենային կրակոցից մահացած 46-ամյա Արտակ Մաթևոսյանի հարազատներն այսօր հավաքվել էին Արտաշատի մարզային դատախազության շենքի դիմաց, պահանջելով մեղադրող դատախազից ապահովել գործի պատշաճ ու լիարժեք քննություն։

Հավաքվածների խոսքով՝ երիտասարդ տղաների բանտում գտնվելը անարդարացի է, նրանք անչախահաս երեխային չեն սպանել, որեւէ կապ չունեն 15-ամյա տղայի մահվան հետ։ Բացի այդ գործը քննող քննիչը միտումնավոր գործում չի ներառել դեպքի վայրում գտնվող մյուս երկու տեսախցիկները։ Այս հանգամանքը Արտակ Մաթևոսյանի հարազատներին թույլ է տալիս պնդել, որ քննիչն ունեցել է անձնական դրդապատճառ։ Հաշվի առնելով իրենց մտահոգությունները գործի ոչ արդարացի ընթացքի վերաբերյալ դիմում են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին։ Ինչ վերաբերում է մարզային դատախազի տեղակալի հետ հանդիպմանը, ապա Արտակ Մաթևոսյանի հարազատներից Արթուր Խաչատրյանը Irakanum.am-ին ասաց, որ որեւէ դրական պատասխան չստացան, Ռեմ Ռշտունին տվեց հերթապահ դարձած պատասխաններ, որոնք իրենց չեն գոհացնում։

Հիմա այս գործով կալանավորված երիտասարդների ծնողները նշում են, ստիպված են լինելու պայքարը շարունակել Երևանում՝ կփակեն ճանապարհներ, կլինեն դատախազության ու քննչական կոմիտեի շենքերի մոտ։ Թույլ չեն տալու, որ քննիչի ոչ օբյեկտիվ նախաքննության հետևանքով իրենց զավակների վրա փակցվի մարդասպանի պիտակը։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր