00:00:00

Ոստիկանները սահման մեկնեցին

19:35, 09 փետրվար 2019 Ֆոտոշարք

Օրերս կրկին տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական ծառայության հերթափոխը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։ Այս անգամ եւս նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա, դիմելով ոստիկաններին, իր եւ ողջ համակարգի անունից ողջունեց նրանց ու մաղթեց բարի ծառայություն: «Ձեր ամուր բազկի, ձեր անձնվեր ծառայության շնորհիվ դուք թշնամուն խաղաղություն եք պարտադրում: Մենք հպարտ ենք ձեզնով»,- նշեց ոստիկանության պետը: Տերունական աղոթքից եւ երդվելուց հետո ոստիկանները շարային երթով ու բարձր տրամադրությամբ մեկնեցին սահման: Հաջորդ օրը նույն բարձր տրամադրությամբ Տավուշից վերադարձավ ոստիկանության զորքերի մյուս զորախումբը: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ողջունեց նրանց, շնորհակալություն հայտնեց ազգանվեր ծառայության համար: Ծառայության մեջ աչքի ընկած ծառայողները պարգեւատրվեցին պատվոգրերով ու կրծքանշաններով, շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն: Վաստակած երկշաբաթյա արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը:  

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30