00:00:00

Փաշինյանը՝ Ազատության հրապարակում. առաջին հանրահավաքը կկայանա ապրիլի 3-ին

18:23, 15 մարտ 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Երեւանի քաղաքապետարանին իրազեկում է ներկայացրել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար: Երեւանի քաղաքապետարանն արդեն ի գիտություն է ընդունել իրազեկումը. ապրիլի 3-ին՝ ժամը 18:00-22:00-ին, Ազատության հրապարակում պետք է տեղի ունենա հանրահավաք: Այդ օրը նաեւ երթ է անցկացվելու՝ ժամը 20:00-ից սկսած: Երթի հիմնական ուղղությունն է՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովայի պողոտա-Հանրապետության փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ: Նշենք, որ այս ընթացքում «Ելք» դաշինքում քննարկվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքար սկսելու ճանապարհային քարտեզը: Նախնական տեղեկություններով՝ դաշինքից միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունն է ցանկանում փողոցային պայքար սկսել, որին  դեմ է «Լուսավոր Հայաստան»  եւ «Հանրապետություն» կուսակցությունը: Նախօրեին տեղի էր ունեցել դաշինքի նիստը, որի ժամանակ սակայն վերջնական որոշում չէր ընդուվել: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր