Դատարանն այս պահին քննում է Տիրան Խաչատրյանին կալանքի տանելու միջնորդությունը։ Դատարանի բակու, լրագրողների հետ զրույցում․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գնահատելով իրավիճակն ասաց․ «Սրանք գուժող զանգեր են, որ պետք է արթնացնեն մեր հասարակությանը»։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ձերբակալել են ՀՀ ազգային հերոս, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին։ Պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: