00:00:00

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

08:41, 23 հոկտեմբեր 2026 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական ֆրակցիայի միջին ու ստորին էշելոնները:

Բախտի բերմամբ, թե պատահմամբ պատգամավոր դարձածները, բառի բուն իմաստով, դեպրեսիայի մեջ են ընկել, արդեն պատկերացնում են, որ զրկվել են առաջիկա հինգ տարվա բարձր աշխատավարձից, գործուղումներից, արքայական կյանքից, եւ նոր փորձություններ են իրենց սպասվում։

Ոմանք էլ իրար հույս են տալիս, թե Փաշինյանի որ հայտարարությունն է իրականություն դարձել, որ սա դառնա․ պետք չէ շատ լուրջ վերաբերվել:

Ասում են, որ նա վաղուց հրշեջի կարգավիճակում է հայտնվել` իրավիճակային հայտարարություններ է անում՝ փորձելով փրկել դրությունը, մարել կրակի օջախները, սա էլ հերթականն է։

Ոմանք էլ հույս ունեն, որ սա հերթական շանտաժն է` ուղղված ընդդիմությանն ու հանրությանը, նրան կհաջողվի վախեցնելու, ճնշելու, մարդագողության միջոցով հասնել իր ուզածին, եւ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր