«Իշխանությունը կազմել է ցուցակներ և պարտության իր պատասխանատվությունը փորձում է բարդել այլոց վրա՝ թիրախավորելով պատերազմով անցած զինվորականներին»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ձերբակալել են ՀՀ ազգային հերոս, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին։ Պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: