Ադրբեջանական լրատվամիջոցները համեմատել են 3 ԳԲ շարժական ինտերնետի գները Անդրկովկասյան երեք երկրներում՝
Ադրբեջան՝ 5,29 դոլար (9 մանաթ)
Վրաստան՝ 3,34 դոլար (5,67 մանաթ)
Հայաստան՝ $1,27 (2,16 մանաթ)
«Գո՞հ եք ինտերնետի գներից։ Շարժական ինտերնետը Հայաստանում 4 անգամ ավելի էժան է, քան Ադրբեջանում։ Վերջին ամիսներին երկրի բջջային օպերատորները բարձրացրել են ինտերնետ փաթեթների գները։ Ձեզ ենք ներկայացնում հարեւան երկրների հետ ստեղծված իրավիճակի համեմատությունը»,- գրում են լրատվամիջոցները։