00:00:00

Նոր ասելիք ունեմ հայկական երգարվեստում․ Գեղամ Թաթոյան

15:10, 29 դեկտեմբեր 2024 Շոուբիզնես

Երիտասարդ ու տաղանդավոր երգիչ Գեղամ Թաթոյանը հանրությանը շուտով կներկայացնի իր նոր երգը։ Irakanum.am–ի հետ զրույցում երգիչն ասաց, որ այս պահին փակագծեր բացել տվյալ երգի վերաբերյալ չի ցանկանում, սակայն վստահ է, որ այն շատ սիրված է լինելու հանրության կողմից։ Գեղամը երգել է դեռ փոքր տարիքից։

 «Երգել եմ փոքրուց,՝ երեք տարեկանից։ Մշտապես  սիրել եմ երգել, զբաղվել երաժշտութամբ։ դպրողական տարիքում երգել եմ հանդեսներում, տարբեր միջոցառումներով, 14 տարեկանում ընդունվել եմ Ջիվանու երաժշտական դպրոցում, չորս տարի սովորելուց հետո ավարտել եմ այն, ապա զորակոչվել եմ բանակ»,– պատմեց Գեղամը։

Նա  ծառայությունից հետո ընդունվել է Կոնսերվատորիա, ներկայումս  սովորում է երրորդ կուրսում։ «Ունեմ երկու տեսահոլովակ, ապագայում նոր երգեր ու տեսահոլովակներ են լինելու։ Ինքս վստահ եմ, որ նոր ու տաղանդավոր բազմաթիվ երիտասարդներ կան, որոնք շատ ասելիք ունեն հայկական շոուբիզնեսում։ Վստահաբար կարող եմ ասել, որ ճաշակով ու տարբերվող երգերի պակաս կա, ինքս փորձելու եմ լրացնել այդ բացը»,– ասաց Գեղամ Թաթոյանը։ Նա համագործակցում է պրոդյուսեր Արթուր Հարությունյանի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր