00:00:00

Պաշտոնական Բաքվի առաջին արձագանքը Հայաստանի նոր Սահմանադրության տեքստին

15:15, 23 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Այսօր Հայաստանում տեղի ունեցան շատ կարևոր իրադարձություններ. Հայաստանի վարչապետը նոր Սահմանադրության տեքստը հրապարակային քննարկման է ներկայացրել, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Հայաստանի Սահմանադրությունը այս երկրի ներքին գործն է։ Սակայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված է մեկ պայմանից. որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն Հայաստանի Հիմնական օրենքից։ Հետևաբար, խաղաղության համաձայնագրի ժամկետների որոշումը մեր վերահսկողությունից դուրս է՝ դա Հայաստանի ներքին գործընթաց է», - ասել է Բայրամովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր