00:00:00

Քրեակատարողական ծառայողներն ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերել են մարիխուանային նմանվող բուսական զանգված

15:44, 23 նոյեմբեր 2026 Իրավական

Քրեակատարողական ծառայողներն ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերել են մարիխուանային նմանվող բուսական զանգված

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման և ուղեկցումների բաժնի ծառայողները բժշկի ուղեգրի հիման վրա հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին տեղափոխել են ատամնաբուժական կլինիկա, որտեղ նա ցանկություն է հայտնել օգտվել սանհանգույցից։

Մինչ դատապարտյալի մուտքը սանհանգույց՝ պահպանության ապահովման և ուղեկցումների բաժնի ծառայողներն իրականացրել են զննություն, որի արդյունքում սանհանգույցի խոզանակի տակդիրի տակից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ։ Փաթեթում առկա է եղել մարիխուանային նմանվող բուսական զանգված՝ 0,7 գրամ քաշով։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր