00:00:00

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ իր մասին դրական խոսքեր ասելու համար

16:43, 23 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին ասվում է Ալիևի՝ X սոցիալական ցանցում կատարած հրապարակման մեջ։

«Հարգելի՛ նախագահ Դոնալդ Թրամփ, ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մեկնարկի կապակցությամբ Ձեր ուղերձում ինձ ուղղված բարի խոսքերի համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշենք, որ Թրամփը TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբ իր ուղերձում շնորհակալություն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ նախագծի իրականացմանն ուղղությամբ կատարած աշխատանքի համար։

ԱՄՆ նախագահը իրեն Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրման նախաձեռնության համար ևս շնորհակալություն էր հայտնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր