00:00:00

Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է

23:42, 04 հունվար 2025 Արտաքին քաղաքականություն

Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում 2024 թվականի հունվար-հոկտեմբերի տվյալներով։

 

РБК–ին տրամադրած Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանին բաժին է ընկել արտաքին առևտրի 1,8-ը, որով երկիրը զբաղեցրել է 8-րդ տեղը ԵՄ ամենամեծ տնտեսության՝ Գերմանիայի հետ միասին։ Հաջորդն Իտալիան է, իսկ լավագույն 10-յակը եզրափակում է Ուզբեկստանը։

Լավագույն եռյակում են հայտնվել Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան։

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի 10 ամիսներին հասել է 10,2 մլրդ դոլարի, ինչը կրկնակի գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր