00:00:00

Ուկրաինայի հարցերը պետք է լուծվեն Ուկրաինայի մասնակցությամբ. Զելենսկի

23:31, 18 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Վաղը տեղի կունենա «Կամավորների կոալիցիայի» կարևոր հանդիպում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր գործընկերների հետ միասին մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր կոալիցիան արդյունավետ լինի։ Մենք պատրաստում ենք Ուկրաինայի համար նոր աջակցության փաթեթներ, հիմնականում մեր պաշտպանական և էներգետիկ ենթակառուցվածքները ամրապնդելու համար։ Կանցկացվեն նաև երկկողմ հանդիպումներ, որոնք պետք է լրացուցիչ արդյունքներ տան Ուկրաինայի և մեր դիվանագիտության համար։

Մենք անհամբեր սպասում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Մենք նաև եվրոպացի առաջնորդների հետ կքննարկենք Ռուսաստանի հետ բանակցություններում մեր հաջորդ քայլերը։

Ուկրաինան հստակորեն արտահայտել է խաղաղության իր ցանկությունը և միշտ գործել է կառուցողական։ Ամերիկացի ներկայացուցիչները նշել են, որ Բեռլինում մեր հանդիպումների ժամանակ նրանք կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն ԱՄՆ նախագահի ընթացիկ բանակցությունների մասին, այդ թվում՝ Չինաստանում։ Մենք նաև տեղեկատվություն կստանանք Չինաստանից, այլ երկրներից և մեր գործընկեր պետությունների ղեկավարներից։

Մենք մեր եվրոպացի գործընկերների հետ կիսում ենք միասնական և հստակ դիրքորոշում. Ուկրաինայի հարցերը պետք է լուծվեն Ուկրաինայի մասնակցությամբ, իսկ Եվրոպայի հարցերը՝ Եվրոպայի մասնակցությամբ։ Միայն այս մոտեցումն է ճիշտ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր