00:00:00

ՀՔԾ-ն միջնորդել է եւս երկու ամսով երկարաձգել Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

22:32, 11 հունվար 2019 Իրավական

Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Տեղեկությունը NEWS.am–ի հետ  զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը: Նշենք, որ հունվարի 9-ին էլ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՀՔԾ քննիչին միջնորդություն է ներկայացվել՝ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Ըստ պաշտպանական կողմի՝ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝  հաշվի առնելով, որ նրա նկատմամբ չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը: Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր