00:00:00

Դանակահարություն Հյուսիսային պողոտայում. կասկածյալը լքել է Հայաստանի տարածքը

17:15, 11 հունվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 2-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Երեւան քաղաքի՝ 1978 թվականին ծնված բնակչի կրծքավանդակի եւ որովայնի հատվածին`դիտավորությամբ պատճառելով որովայն թափանցող, կրծքավանդակի ծակած-կտրած արյունահոսող վերք, բարակ աղու միջանցիկ վնասվածք, միջընդերքի վնասվածք, ներքին արյունահոսություն, հեմոպերիտոնեում  վնասվածքներ: Դեպքի առթիվ 02.01.2019թ. Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը: Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր