00:00:00

Ոստիկանները բացահայտել են Նոր Արտամետի դպրոցից կատարված գողությունը

12:43, 11 հունվար 2019 Իրավական

Հունվարի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում դուռը կոտրելով մուտք են գործել Նոր Արտամետ համայնքի դպրոց, այնուհետև կոտրելով տնօրենի աշխատասենյակի դուռը՝ գողացել են դպրոցի հաշվեկշռին գրանցված համակարգիչը, 2 հատ էլեկտրական ջեռուցիչ և հեռախոս: Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցանքը կատարել են 2 անչափահաս, որոնցից մեկը ներկայացվել է ոստիկանության բաժին և խոստովանել, որ հունվարի 8-ին՝ ժամը 22-ի սահմաններում, նրանք Նոր Արտամետ գյուղի դպրոցից կատարել են գողություն, միաժամանակ հայտնել է, որ հունվարի 8-ին՝ ժամը 21-ի սահմաններում, գողություն են կատարել նաև Նոր Արտամետ գյուղի բուժամբուլատորիայից: Դեպքի վայրի զննությամբ Նոր Արտամետ գյուղի դպրոցի հետնամասում առկա այգեգործական նշանակության հողատարածքի վերջնամասից հայտնաբերվել և վերցվել են դպրոցից հափշտակված համակարգիչը, էլեկտրական ջեռուցիչը, հեռախոսը, իսկ անչափահասներից մեկը ներկայացրել է բուժամբուլատորիայից գողացված էլեկտրական սարքավորումների մարտկոցները: Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը բաժին է ներկայացել նաև մյուս անչափահասը ու տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր