00:00:00

Արմեն Գեւորգյանը պատմելու շատ բաներ ունի

16:20, 11 հունվար 2019 Իրավական

Ներկայացված մեղադրանքները չեմ ընդունում եւ համարում եմ, որ դրանք անհիմն են։ Այս մասին այօր Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքներին։ Հարցին, արդյոք առերեսում կատարվել է իր եւ գործարար Սիլվա Համբարձումյանի հետ, Արմեն Գեւորգյանը պատասխանեց. «Ես մի կարգավիճակում եմ, որ, ցավոք սրտի, նմանատիպ հարցերի չեմ կարող պատասխանել։ Ես շատ բան ունեմ ասելու եւ պատմելու, կգա ժամանակը՝ կասեմ, հիմա դրա ժամանակը չէ»,–ասաց նա։ Նշենք, որ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ դեկտեմբերի 12–ին նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես  մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր