00:00:00

«Երեւի բանակն էին ման գալիս». խուզարկել են Վահագն Հարությունյանի տունը

20:42, 10 հունվար 2019 Իրավական

NEWS.am–ի տեղեկություններով՝ վերջերս խուզարկություն է կատարվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի Երեւանում գտնվող տանը։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Վահագն Հարությունյանը։ «Տարեվերջին գնացել էին մեր տանը խուզարկություն են արել, երեւի թաքցրած բանակն էին ման գալիս, պարզվեց թաքցրած բանակը մեր տանը չէր, մեր տան բակում չէր, երեւի ավելի լավ եմ թաքցրել՝չկարողացան գտնել»,–NEWS.am–ի հետ զրույցում ասաց հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյան։ Անդրադառնալով իր նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացնելու դատարանի որոշմանը, Վահագն Հարությունյանն ասաց. «Առանց իմ պաշտպանին տեղյակ պահելու դատարանը գաղտագողի որոշում է կայացրել եւ բավարարել ՀՔԾ–ի միջնորդությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր