00:00:00

Մայրապետյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է. ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել Հայաստանին

15:02, 10 հունվար 2019 Իրավական

2019 թվականի հունվարի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ 2019 թվականի հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել են, որ վերջինս, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին վերադարձնել Դիմումատուի անձնագիրը եւ թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ հաջորդ օրն իսկ` հունվարի 3-ին, Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը եւ ՀՀ կառավարությանն առաջադրել հետեւյալ հարցերը՝ Արդյոք ՀՀ իշխանությունները վերցրե՞լ են Դիմումատուի անձնագիրը: Եթե այո, ապա որո՞նք են դրա իրավական եւ փաստական հիմքերը. Հաշվի առնելով Դիմումատուի առողջական վիճակը՝ արդյոք հնարավո՞ր է կազմակերպել վերջինիս բուժումը Հայաստանում: ՀՀ կառավարությունից պահանջվել է մինչեւ սույն թվականի հունվարի 11-ը տեղեկություններ ներկայացնել առաջադրված հարցերի շուրջ: Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձեւավորելու եւ սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր