00:00:00

Հայրը որդու դեմ, որդին՝ հոր. 100 հազարավոր դոլարների հափշտակություն. նոր մանրամասներ Մամիկոն Բագրատունու կասկածելի անցյալից

16:30, 09 հունվար 2019 Իրավական

Newsbook.am-ը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 25-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մեկնարկեց Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը: Նիստից հետո լրագրողների հարցերին փորձել էր պատասխանել այս գործի շրջանակներում տուժողի կարգավիճակ ունեցող Մամիկոն Բագրատունու հայրը՝ Սուրեն Զոհրաբյանը՝ նախ հաստատելով լուրերն այն մասին, որ որդին փոխել է ազգանունը: Ապա Զոհրաբյանը նշել էր, թե իր որդու վրա մեղր է քսած, այնուհետև մանրամասնել էր՝ ինչպես են եկել որդուն ուզել-տանելու: Սակայն մեղրոտ որդուն ուզել-տանելուց հետո՝ հայտնվել էր զոքանչը, որը սպառնացել էր Մոշին, եթե աղջկաս դավաճանես, շալվարդ վրայիցդ հանել կտամ ու կվտարեմ երկրից: Զոհրաբյանի պնդմամբ այդպես էլ արել է իր հարսի մայրը՝ պատվիրել է Վստերչի Ապերին իջեցնել փեսայի շալվարը, նրան ծեծել, լուսանկարել ու վտարել երկրից: Պատվերն ի կատար է ածվել, իսկ որդու կիսամերկ լուսանկարներն ուղարկվել են զոնքանչին՝ ոմն Արմինեի:   Զոհրաբյանի մատնանշած տիկինը՝ Արմինեն, հայտարարությունից ժամեր անց  հյուրընկալվել էր «ArmLur» կայքի տաղավարում, որտեղ ծավալուն վիդեոհարցազրույցի շրջանակներում ներկայացրել էր պատմության ուշագրավ մանրամասներ: NewsBook-ը առիթ ունեցել էր զրուցելու տիկին Արմինեի հետ այն բանից հետ, երբ հետհեղափոխական շրջանում Մամիկոն Բագրատունին սկսել էր ակտիվորեն լուրեր շրջանառել, թե իբր ինքը վայելում է նոր իշխանության աջակցությունը և սկսելու է պատժել իրեն նեղացնողներին: «Թավշյա հարաբերություններ հեղափոխությունից առաջ». այսպես էինք վերանգրել մեր հրապարակումը՝ փորձելով որոշ տեղեկություններ ներկայացնել Մամիկոն Բագրատունու բարոյական կերպարի մասին: Դրանից հետո բազմաթիվ ահազանգեր եղան, այդ թվում՝ տիկին Արմինեինը, որը խնդրեց չհրապարակել խոսակցությունը՝ մինչև հասկանա իր անելիքը: Հիմա տիկինը, կարծես թե, որոշել է գնալ իրավական ճանապարհով; Բացի այս, նա նաև բարոյական գնահատականներ է տվել նախկին փեսայի գործողություններին: NewsBook-ի հետ մասնավոր զրույցում տիկին Արմինեն կոնկրետ փաստեր է մատնանշել, որոնք մինչ այժմ չեն հրապարակայնացվել: Դեռևս ամիսներ առաջ տիկին Արմինեն ափսոսանքով փաստում էր, որ եթե Հայաստանում ապրած լիներ՝ գուցե չխաբվեր ու այսօր տուժողի կարգավիճակում չլիներ: «Էն, ինչ ես եմ տեսել իմ աչքով.... նա գող, հանցագործ կեղտի մեկն  է: Նա գող է: Մեր տանից գիտեք ինչքան բաներ է տարել: Ես ուրախ եմ, որ նա չկա այլևս մեր կյանքում, բայց նա կեղտոտ հանցագործ է, ալֆոնս է: Նա պատիվ չունի, բարոյականություն ու արժանապատվություն չունի: Մտածել եմ՝ տղա է, եթե հնարավորություն չունի, հո փողի մեջ չէ՞ մարդկությունը: Մտածել եմ՝ մարդկային հարաբերությունների ու վերաբերմունքի մեջ կարևոր են ուրիշ հատկանիշներ. դրանցից փաստորեն նա զուրկ էր: Ես նրան օգնել եմ, մարդ եմ դարձրել, վերջում կեղտ է ստացվել»,- մեզ հետ զրույցում ընդգծել էր տիկինը, որին ամիսներ անց Մամիկոն Բագրատունու հայրը հրապարակային մեղադրեց իր որդուն «պատժելու» մեջ:  «Ես կարող եմ ապացուցել, թե ի՞նչ բանկային փոխանցումներ եմ իրականացրել: Ես ուղարկել եմ իմ զավակին, բայց նա է ստացել ու խաբելով յուրացրել է էդ գումարները:  Եթե ես իմանամ, որ նոր իշխանության որոշ դեմքեր իրեն ձեռք կմեկնեն, ես ամբողջ Հայաստանով կապացուցեմ՝  ոչ միայն ինքն, այլև իր ընտանիքն ու իր հայրը խուժան են: Սա մի ընտանիք է, որտեղ բոլորն  իրար դեմ բողոքներ են գրում՝ հայրը որդու դեմ է գրել, որդին՝ հոր: Նրա հայրը եկել ու իմ ապրանքը գողացել-տարել է, տղան ինձ էն ժամանակ ասում էր՝ դավայ դիմում գրենք, էդ ապրանքը մեզ վերցնենք, էդ յեքա փող ա: Ես էլ տղային հակադարձել եմ՝ հայրդ է, ես եմ առել էդ ապրանքը, թքած ունենամ, ամոթ է մի խայտառակվեք: Ասում էր՝ չէ՝ արի գրենք»,- նկարագրել էր տիկինը՝ մեզ հորդորելով հարցումներ անել ու համոզվել, որ կան նման գործեր՝ հայր ու որդի իրար դեմ բողոքներ են ներկայացրել իրավապահներին: Բացի այս, տիկինը մի շարք հարցադրումներ էր պատվիրակել, որոնք մենք այդպես էլ չբարձրաձայնեցինք:  Օրինակ. «Ինչո՞ւ չեք հարցնում, թե Մամիկոնն ինչպե՞ս է դարձել Բագրատունի: Գիտե՞ք դրա մասին: Հեր ու տղա սարքեցին, թե իբր Մամիկոնն իրա տղան չի, ասաց հրաժարվում եմ քեզանից՝ ազգանունդ փոխի: Կամ ինչո՞ւ չեք հարցնում՝ ընտանքի կազմել-ամուսնանալու և զագս գնալու պատրվակը օգտագործվե՞լ է ֆինանսապես չկայացած ընտանիքի աղջկա դեպքում: Հարցրե՞լ եք՝ նյութական ինչ սանդղակով է նա չափում իր զոհերին: Սրա պատասխանը ես տամ՝ նա ֆինանսապես ոչ կայուն ընտանիքների աղջիկներին անգամ բարև չէր տա»: Տիկնոջ համար այսօր էլ ամենատխուրը իր ընտանիքի բարոյական նկարագրին հասցված հարվածն է:  Նա պնդում է, որ իրեն ֆինանսական  կողմը չի հետաքրքրքում: Բայց պատրաստ է դատարանում ապացուցել, որ խոսքը ոչ 10, ոչ 20 և ոչ էլ 50 հազար ԱՄՆ դոլարի մասին է: Տիկինը հավելում է. «Ինքն հիմա մեր մեքենան է քշում, որն արժե 30 հազար ԱՄՆ դոլար: Հոր դռանը կանգեցրած «Մերսեդեսը» մեր ավտոեմքենան է: Այդ ամենը փաստող թղթեր կան: Սրանք զուտ խոսքեր չեն: Եթե օրենքն իմ ձեռքում լիներ՝ դրա նմաններին հրապարակում կկախեի, որ ուրիշ մայրեր ու աղջիկներ ցավ չտեսնեն նման տիպի անբարոյականների երեսից: Ես պատրաստ եմ ապացուցել, որ ինքն անբարոյական է, որ ինքն օգտագործում է ընտանիք հասկացությունը, , անգամ չի վարանում զագս գնալուց, բայց ուրիշ պլանների՝ խաբեության համար»:  Մեր զրուցակիցը այս համոզմանն եկել է դստեր ամուսնության երրոդ տարում: Ասում է՝ միանգամից չի հասկացել, բայց երբ Մոսկվայում տեսել է Մամիկոնի վարքը, կասկածներ են առաջացել: Հետո եկել է Հայաստան ու բարձրաձայնել է իր կասկածների մասին: Հենց այդ պահին, ասենք, ավտոմեքենայի սեփականատիրոջ անվանափոխություն է իրականացվել, ու աղջկա անունը փոխարինվել է փեսայինով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր