00:00:00

Ոստիկանները հայտնաբերել են «Դիլիջան» ազգային պարկում ծառեր հատած քաղաքացուն

17:37, 09 հունվար 2019 Իրավական

Դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Դիլիջանի բաժին են ստացվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից դեկտեմբերի 10-ին կազմված անտառախախտման արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված կից հաշվարկը, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել են 15 հատ տարբեր տեսակի և տրամագծերի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 5.077.500 դրամի վնաս: Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ծավալուն օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ օրեր անց հանցագործությունը բացահայտվեց: Հունվարի 8-ին ծառահատումներ անելու կասկածանքով բաժին է հրավիրվել Թեղուտի բնակիչ, 1985 թվականին ծնված Գագիկ Ղ.-ն: Նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ 2018թ. նոյեմբերի 29-ին նշված ծառահատումը կատարել է ինքը: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր